Մերձավոր Արևելքի երկրներում կորոնավիրուսից մահվան դեպքեր ավելի շատ են գրանցվում Ալժիրում, Քուվեյթում և ԱՄԷ-ում. Anadolu
Կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշեր են շարունակում գրանցվել Քուվեյթում, Ալժիրում և ԱՄԷ-ում, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Քուվեյթում վերջին մեկ օրում վարակման 770 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ, 491 վարակակիր էլ բուժվել է: Ընդհանուր առմամբ՝ Ծոցի երկրներում վարակման դեպքերի թիվը հասել է 67,448-ի, որից 453-ը՝ մահվան ելքով, 58,525-ն էլ բուժվել են:
Լիբանանում վարակման 175 նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 5,730-ի, և մահվան 2 դեպք, ընդհանուր՝ 69:
Ալժիրում վարակման 556 նոր և մահվան 13 դեպք է գրանցվել, որի հետևանքով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 30,950-ի, որից 1,223-ը՝ մահվան ելքով, 20,988-ն ապաքինվել է:
Արաբական Միացյալ Էմիրություններում վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 254 նոր դեպք, բուժվել է եւս 346 մարդ, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 60,760-ի, որից 351-ը՝ մահվան ելքով, 54,225-ը ապաքինվել է:
Քաթարում վարակման 216 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 110,911-ի, որից 174-ը՝ մահվան ելքով, 107,578-ը բուժվել է:










