Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 289 000 նոր դեպք է գրանցվել. РИА Новости

01:47 • 02.08.20

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին մեր օրում ավելացել են 289 000-ով՝ անցնելով 17,3 միլիոնը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներին:

Ըստ այդմ, համավարակի ողջ ընթացքում մահացել է ավելի քան 675 000 վարակակիր, որից 6142-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

Վերջին մեկ օրում ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել՝ 289 321:

Վարակման ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ 8 840 524 դեպքով, ապա՝ Եվրոպայում՝ 3 283 277 դեպք: