Միջազգային տիեզերակայանից ամերիկյան Crew Dragon տիեզերանավը մեկնարկել է (տեսանյութ)

04:54 • 02.08.20

Ամերիկյան Crew Dragon տիեզերանավը՝ տիեզերագնաց Դուֆլաս Հյորլիի և Ռոբերտ Բենքենի հետ մեկտեղ, մեկնարկել է հուլիսի 2-ին՝ ժամը 02:35-ին՝ Միջազգային տիեզերակայանից:

ТАСС-ի փոխանցմամբ՝ տիեզերանավի արձակումը ուղիղ հեռարձակվում է ՆԱՍԱ-ի կողմից:

Արձակման ազդանշանը հնչել է Մոսվայի ժամանակով 02:30-ին, որից հետո՝ հինգ րոպեի ընթացքում, տիեզերանավը պահող սարքավորումները անջատվել են, որից հետո էլ ավտոմատ ռեժիմում սկսվում է տիեզերանավի մկենարկը:

Տիեզերանավի անձնակազմը փակվել է խցիկում մենարկից մոտ երկու ժամ առաջ, և այդ ընթացքում տեխնիկական անվտանգությունն ու տիեզերանավի հերմետիկությունն են ստուգվել:

Տիեզերանավի անձնակազմը պետք է վայրէջք կատարի Ֆլորիդա նահանգի ափերի մոտ, և օդաչուների տարհանման նպատակով այդ աշխատանքներում ավելի քան 40 մասնագետ, փրկարարական ուժեր և տեխնիկա է ներգրավվելու:

 

 

 

 

Միջազգային տիեզերակայանից ամերիկյան Crew Dragon տիեզերանավը մեկնարկել է (տեսանյութ)