Թուրքիայում հյուրանոցային ծառայությունները զբոսաշրջիկների համար չեն թանկանա. РИА Новости

06:45 • 02.08.20

Թուրքիայի հյուրանոցներում հանգստի գները Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումից հետո նախորդ տարվա համեմատ չեն բարձրանա, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Սուրուրի Չորաբատիրը:

Թուրքիայի հետ ավիահաղորդակցության վերականգնումից անմիջապես հետո չվերթներ են իրականացվել դեպի Անկարա և Ստամբուլ, իսկ օգոստոսի 10-ից չվերթներ կլինեն նաև դեպի Անթալիա Բոդրում և Դալաման, որոնք բոլորն էլ զբոսաշրջային գոտիներ են:

«Ներկայիս սակագները սահմանված են տուրօպերատորների հետ 2019թ-ին կնքված պայմանագրերով, որոնք այժմ էլ ուժի մեջ են: Գները չեն բարձրանա չնայած նրան, որ հյուրանոցների ծախսերն աճել են՝ հակահամաճարակային սահմանափակումների պատճառով,անգամ որոշ հյուրանոցներ գներն են իջացրել»,- ասել է Չորաբատիրը:

Ըստ նրա՝ իշխանությունները աջակցություն են ցուցաբերում տնտեսության՝ համաճարակի պատճառով տուժած ոլորտներին, այդ թվում՝ զբոսաշրջային ոլորտի տնտեսվարողներին: