Լոռու մարզում Nissan X-Trail-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր. Shamshyan.com

20:14 • 02.08.20

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 67-ամյա Սամվել Ս.-ն, իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով էլեկտրասյունը կոտրվել և ընկել է «Լավ տեղ» օբյեկտի հարևանությամբ տեղադրված՝ «Կոկա-կոլա» ապրանքանիշով, սննդի համար որպես ճաշասենյակ օգտագործվող վրանի վրա: Վթարի հետևանքով վարորդ Սամվել Ս.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը և այդ ավտոմեքենան Kia է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: