Իսրայելի ոստիկանությունը ավելի քան 10 մարդու է ձերբակալել չարտոնված ցույցի ժամանակ

12:55 • 02.08.20

Երուսաղեմում կառավարության գործունեության դեմ չարտոնված ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ոստիկանությունը 12 քաղաքացու է ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով տեղի ոստիկանության մամուլի ծառայությանը:

«12 մարդ է ձերբակալվել հասարակական կարգը խախտելու, ոստիկանի վրա հարձակվելու և բազմակոպտեր օգտագործելու կասկածանքով»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը տեղեկացրել է, որ «ևս 4 մարդ ձերբակալվել է հարավում»:

Նմանատիպ բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Իսրայելում, որից խոշորագույնը տեղի է ունեցել երեկ` վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ`Երուսաղեմում: