Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել

10:19 • 03.08.20

Օգոստոսի 1-ին՝ ժամը 22.30-ի սահամաններում, Տորոնտոյում տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ 

«Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը:

Կրկին անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի»,-ասված է հաղորդագրության տեքստում: