Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացած 8 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ ամենաերիտասարդը եղել է 57, ամենատարեցը՝ 90 տարեկան

11:01 • 03.08.20

Օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որոնցից 29861-ն` առողջացած, 762-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 167095 թեստավորում:

Այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման 52 նոր դեպք, 111-ն առողջացել են։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։