Սյունիքում 55-ամյա վարորդը «Կամազով» կողաշրջվել է. shamshyan.com

11:47 • 03.08.20

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 55-ամյա Անդրանիկ Աթանեսյանը իր վարած Կամազ մակնիշի ավտոմեքենայով Կապան-Գորիս ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում: