Իտալիայում երկու տարի առաջ փլուզված և 43 մարդու կյանք խլած կամրջի տեղում նոր կամուրջ է կառուցվել, որի բացումն այսօր է (լուսանկարներ)

17:55 • 03.08.20

Իտալական Ջենովա քաղաքում 2018 թվականին փլուզված և 43 մարդու կյանք խլած Մորանդի կամրջի տեղում մոտավորապես 15 ամսում նոր կամուրջ է կառուցվել, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր, հայտնում է The New York Times պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ նախատեսվում է, որ կամրջի վրայով առաջինն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան կանցնի։ Այդ ընթացքում ինքնաթիռներ կբարձրանան երկինք և այն իտալական դրոշի գույներով կներկեն։

Բացման արարողության ընթացքում կընթերցվեն հին կամրջի փլուզման հետևանքով զոհված անձանց անունները, այնուհետև կհնչի իտալական հիմնը։

Նշվում է, որ նոր կամուրջը նախագծել է իտալացի ճարտարապետ Ռենցո Պյանոն․ այն Ջենովա Սան Ջորջիո անունը կկրի։