ՌԴ համաճարակաբանության ազգային կենտրոնից հայտնել են MERS-CoV-ի դեմ պատվաստանյութի փորձարկումների ավարտման ժամկետները
ՌԴ համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից MERS-CoV մերձարևելյան շնչառական համախտանիշի դեմ մշակած պատվաստանյութի փորձարկումները, որն ընկած է «Քովիդ-19»-ի պատվաստանյութի հիմքում, հաջող են ընթանում, նախատեսվում է դրանք ավարտել մինչև տարեվերջ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Երկրորդ փուլն է ընթանում, 220 մարդ արդեն վաղուց ստացել են պատվաստանյութը, դեռևս նախքան կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ փորձարկումները կավարտվեն»,- ասել է Գինցբուրգը:
Վերջինս պարզաբանել է, որ փորձարկումները հաջող են առաջ գնում, և այն հիմք է դարձել «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի համար:
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ավելի վաղ հայտարարել էր, որ կենտրոնի ստեղծած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են, ներկա պահին պատրաստվում է փաստաթղթերի փաթեթն այն գրանցելու համար:










