ԱՀԿ-ն հետաքննում է «Քովիդ-19»-ի առաջացումը Չինաստանում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չինական կողմի հետ համաձայնեցրել է «Քովիդ-19» կորոնավիրուսի առաջացման շուրջ միջազգային հետաքննության անցկացման պայմանները:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ԱՀԿ փորձագետների առաջադեմ թիմը, որը ժամանել էր Չինաստան, ավարտել է վիրուսի ծագումը պարզելու համատեղ փորձերի համար «հիմք ստեղծելու» առաքելությունը:
«ԱՀԿ-ն և չինացի փորձագետները փաստաթղթի նախագիծ են ստեղծել, որը բնորոշում է հետազոտությունների պայմաններն ու ԱՀԿ-ի գլխավորած միջազգային թիմի աշխատանքի ծրագիրը»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ համաճարակաբանական հետազոտությունները կմեկնարկեն Ուհան քաղաքում ՝ պարզելու համար «Քովիդ-19»-ով վարակման նախնական դեպքերի առաջացման աղբյուրը:










