Գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար արձակագիր Լևոն Ադյանն ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

12:32 • 04.08.20

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ անվանի արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Ադյանին պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը։