Բնապահպան Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց (տեսանյութ)

18:23 • 04.08.20

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց Ամուլսարի պահնորդական կետի տարածքից, որտեղ հանքի շաագործման դեմ պայքարող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում:

Այնտեղ էր նաև Վահագն Վարագյանը, ով նախքան բերման ենթարկվելը Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի հետ երկխոսություն ունեցով և նրան հորդորեց իր հետ «դու»-ով չխոսել և բացել ճանապարհը: Այդ երկխոսությունից հետո քիչ անց Վարագյանը բերման ենթարկվեց: Հանքի շահագործման դեմ ակցիան շարունակվում է, քաղաքացիները հորդորում են ոստիկանությանը ուժ չկիրառել:

Ավելի ուշ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իրեն և Ռաֆայել Հովհաննիսյան բռնի ուժով բերման են ենթարկում Վայքի ոստիկանության բաժին: