ԱՄՆ-ում միանգամից երեք զբոսաշրջային օդապարիկ է ընկել․ կա տասից ավելի տուժած
ԱՄՆ Վայոմինգ նահանգում միանգամից երեք օդապարիկ է ընկել, որի հետևանքով տասից ավելի մարդ վնասվածք է ստացել, հայտնում է CNN-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ օդապարիկներում ընդհանուր 36 մարդ է գտնվել, նրանից 12-ն ընկնելուց հետո հոսպիտալացվել է։
Նշվում է, որ առավոտյան 8։00-ի սահմաններում տեղական իշխանություններն ահազանգ են ստացել այն մասին, որ միանգամից երեք զբոսաշրջային օդապարիկ է ընկել։ Պատահարի նախնական պատճառ են համարվում եղանակային անբարենպաստ պայմանները։
Նշվում է, որ օդաչուները կարող էին անսպասելի ուժեղ քամու հետևանքով կորցնել աերոստատների կառավարումը։
Դեպքի առիթով քննությունը շարունակվում է։










