Երևանյան շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 80-ամյա տղամարդու դի

09:15 • 04.08.20

Օգոստոսի 3-ին՝ ժամը 19:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ․ Հակոբյան փողոցի թիվ 12 շենքից քաղաքացի է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Շենքի բակում հայտնաբերվել է Վոլոդիա Ա․-ի (1940 թ․) դին։