Գերմանիան մասնակիորեն չեղարկել է Թուրքիա ուղևորությունների սահմանափակումը
Գերմանիայի կառավարությունն Անկարայի հետ պայմանավորվել է Թուրքիայի առանձին նահանգներ գերմանացի զբոսաշրջիկների կատարելիք ուղևորությունների մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը:
«Գերմանիայի ԱԳՆ նախազգուշացումը՝ անհապաղ անհրաժեշտությամբ չպայմանավորված ուղևորություններից զերծ մնալու վերաբերյալ չեղարկվում է չորս թուրքական նահանգների (Անթալիա, Իզմիր, Այդըն, Մուղլա) համար, որտեղ դիտարկվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի ցածր մակարդակ»,- ընդգծել է գերմանացի պաշտոնյան:
Վերջինս մատնանշել է, որ Թուրքիան այդ չորս շրջանների համար հատուկ զբոսաշրջային հայեցակարգ է մշակել, որով ապահովվում է հիգիենայի կանոնների պահպանումն անվտանգ զբոսաշրջության համար:










