Իլոն Մասքը հայտնել է, թե որ դեպքում մարդկության քաղաքակրթությունը հաջողությամբ կպսակվի
SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը պատմել է, թե որ դեպքում մարդկության ապագան հաջողությամբ կսպակվի: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ամերիկացի բիզնեսմանը իր թվիթերյան էջում գրել է, որ մարդկության քաղաքակրության հետ ամեն ինչ լավ կլինի, երբ տիեզերական ճանապարհորդությունները սովորական բան դառնան:
Ձեռնարկատերն ընդգծել է, որ թռիչքների հասանելիությունը տիեզերք Երկրի բնակիչների համար պետք է լինի այնպիսին, ինչպիսին ինքնաթիռներով թռիչքն է:










