Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 212 դեպք
Իրանը հայտնել է վերջին 24 ժամում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահվան 212 նոր դեպքի մասին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարիին:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր Իրանում կորոնավիրուսից մահացել է 17 617 մարդ, վարակվել՝ 314 786-ը, որից 2751-ը՝ վերջին մեկ օրում:
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ նոր հիվանդներից 1560-ը հոսպիտալացվել են:
«Ամեն 7 րոպեն մեկ մարդ է մահանում Իրանում, որը «Քովիդ-19»-ի հետևանքով ամենատուժած երկիրն է Միջին Արևելքում»,- հայտարարել է իրանական պետական հեռուստատեսությունը՝ մեջբերելով երկրի առողջապահության փոխնախարարին:
Նշվում է, որ օգոստոսի 21-ին մեկնարկելու է Մուհարամ ամիսը, երբ շիաները հավաքվում են մեծ խմբերով և սգում Իմամ Հուսեյնի մահը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին անցյալ ամիս հայտարարել էր, որ արարողությունները տեղի կունենան առողջապահական հատուկ միջոցառումների պահպանմամբ:










