Պուտինը Մեդվեդևին դիվանագիտական անձնագիր տրամադրելու մասին հրամանագիր է ստորագրել (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և նրա կինը` Սվետլանան, կստանան դիվանագիտական անձնագրեր: Փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի Իրավական տեղեկատվության պորտալում:
Դիվանագիտական անձնագրեր ունենալու իրավունք ունեցող անձանց ցուցակում հայտնվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը: Ցուցակը հաստատվել է ՌԴ նախագահի 2012 թվականի հրամանագրով:
Բացի այդ, փաստաթղթում հստակեցվում է, որ դիվանագիտական անձնագիր է տրամադրվում նաև Անվտանգության խորհրդի փոխնախագահի կնոջը:
Համաձայն դիվանագիտական անձնագրերի իրավունք ունեցող անձանց ցուցակի մասին օրենքի՝ ցուցակը ներառում է կառավարության անդամներին, Անվտանգության խորհրդի քարտուղարին և այլ պաշտոնատար անձանց:
2020 թվականի հունվարին Վլադիմիր Պուտինը Պետդումային ներկայացրեց օրինագիծ, որի համաձայն երկրի Անվտանգության խորհրդում ստեղծվում է փոխնախագահի պաշտոնը: Ըստ բացատրական գրության ՝ այդ պաշտոնում գտնվող անձը կլինի խորհրդատվական մարմնի մշտական անդամներից մեկը:










