Ճիշտ չէ, երբ քո ժողովրդին տանում ես հյուծման, կորում է վստահությունը կառավարության նկատմամբ. Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)

20:21 • 05.08.20

Մեր հիմնական պահանջն է, որ հարցը ստանա հանգուցալուծում, այսինքն, եթե վագոն - տնակները հանեն և մենք մերը տեղադրենք, ի՞նչ է մենք ևս երկու տարի պետք է մնանք  և շարունակենք քնենք այստեղ ու պայքարենք, սա է մեր ուզածը. Ամուլսարում ընթացող բողոքի ակցիայի ընթացքում նշեց Ջերմուկ քաղաքի  բնակիչ Շիրակ Բունիաթյանը։

Նշենք, որ արդեն երկու օր է՝ Ամուլսարում ընթանում է բողոքի ակցիա, պատճառն այն է, որ երեկ լուսադեմին «Լիդիան Արմենիա» ընկերութունը հանել է շուրջ 3 տարի տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն- տնակները և տեղադրել իր վագոն- տնակը, ինչը առաջացրել է բնակիչների բողոքը:

«Բոլորս էլ գիտեն, որ պահնորդները եկել են և նրանց գալու  առաջին իսկ օրվանից եղել է սրված վիճակ, երեկ ականատես եղանք իրենց սադրանքներին, թե ինչպես էին բռնի վարքագիծ ցուցաբերում: Մենք մեր Կառավարութոյունից պետ,ք է պահանջենք քաղաքական կամք, որպեսզի այս հարցին արագ լուծում տրվի, ճիշտ չէ, երբ քո ժողովրդին տանում ես հյուծման և կորում է վստահությունը Կառավարության նկատմամբ:

Թող Կառավարությունը մեզ չմեղադրի․ մենք, զոհելով մեզ, երկուսուկես տարի, ընտրել ենք պայքարի ձև, որը չի խոչընդոտել նրանց գործունեությունը, փողոցներ, միջպետական մայրուղիներ չենք փակել: Եթե քաղաքի ճանապարհը երկու օր փակելը պետք է չստանա արձագանք, մենք մեր հաջորդ ակցիաները կազմակերպելու ենք տարբեր տեղեր և ամեն ինչ անելու ենք ոչ բռնի և չենք տրվելու սադրանքների: Երևանում կհավաքվենք, կամ, վարչապետին հետևելով, միջպետական ճանապարհները կփակենք, այս ամեն իրավունքները մեզ տրված է: Ամուլսարի փրկության համար պայքարելու ենք մինչև վերջ»,-նշեց նա: