Բեյրութում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվն անցել է 70-ը, վիրավորների թիվը հասնում է 4000-ի
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը, վիրավորվել է ավելի քան 3700 մարդ, հաղորդում է ТАСС-ը:
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանն, իր հերթին, տեղեկացրել էր առնվազն 40 զոհի և 2500 վիրավորների մասին: Նախարարի տեղեկություններով՝ զոհվածների թվում 7 բուժաշխատող կա, բացի այդ, տասնյակ բժիշկներ վիրավորվել են:
Բժիշկների գնահատմամբ՝ օգոստոսի 5-ին զոհերի թիվը կարող է կտրուկ աճել:
Երկրի վարչապետ Հասան Դիաբը կատարվածն անվանել է «աղետ Լիբանանի համար» և օգնության խնդրանքով բոլոր բարեկամ երկրներին է դիմել:










