Նոր ծալովի սմարթֆոն, աղմկամեկուսիչ անլար ականջակալներ, ճնշումը չափող խելացի ժամացույց և այլ գաջեթներ. Samsung-ը ներկայացրել է տարվա նորույթները (լուսանկարներ, տեսանյութ)

22:21 • 05.08.20

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը այսօր կայացած առցանց շնորհանդեսի ժամանակ ներկալացրել է Galaxy Note 20 ֆաբլեթը, Galaxy Z Fold 2 ծալվող սմարթֆոնը, Galaxy Tab S7 պլանշետը, Galaxy Tab S7+ պլանշետը, ինչպես նաև Galaxy Buds Live անլար ականջակալները և Galaxy Watch 3 խելացի ժամացույցները:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, շնորհանդեսը վարել է բջջային հաղորդակցությունների ստորաբաժանման ղեկավար Նո Տե Մունը:

Galaxy Note 20  ֆաբլեթը ներկայանում է 6.7 դյույմ անկյունագծով, իսկ Ultra տարբերակը՝ 6.9 դյույմ էկրանով: Այն համալրված է 10 մեգապիքսել դիմացի տեսախցիկով, ինչպես նաև միանգամից 3 հիմնական տեսախցիկներով՝ մինչև 12 մեգապիքսել կետայնությամբ, ինչպես նաև 108 մեգապիքսել լայնակի տեսախցիկով:

Galaxy Z Fold 2 ծալովի սմարթֆոնը համալրվել է 7.6 դյույմ անկյունագծով անծայրածիր էկրանով: Սմարթֆոնը հասանելի կլինի երկու գույնով՝ բրոնզագույն և սև:

Ընկերությունը միաժամանակ ներկայացրել է Galaxy-ի երկու պլանշետ՝ Tab S7-ը և Tab S7 Plus-ը, որոնք ծրագրավորողները համալրել են 11 և 12.4 դյույմ էկրաններով:  

Galaxy Watch 3 խելացի ժամացույցները և Galaxy Buds Live անլար ականջակալները, ըստ արտադրողի, թույլ են տալիս օգտատիրոջն առողջ ապրելակերպ վարել: Մասնավորապես ժամացույցը կարող է չափել արյան ճնշումը, արյան հագեցվածությունը թթվածնով, ինչպես նաև սրտագրության տվյալներ տրամադրել օգտատիրոջը:

Ականջակալներն էլ համալրված են 12 մմ-անոց բարձրախոսներով և 3 միկրոֆոնով, ինչպես նաև աղմկամեկուսիչ համակարգով:

Գաջեթենրի վաճառքն արտասահմանում կմեկնարկի օգոստոսի 21-ին:

Galaxy Note 20

 

Galaxy Z Fold 2

Galaxy Buds Live

 

Galaxy Tab S7, Galaxy Tab S7+

 

Galaxy Watch 3

 

 

Նոր ծալովի սմարթֆոն, աղմկամեկուսիչ անլար ականջակալներ, ճնշումը չափող խելացի ժամացույց և այլ գաջեթներ. Samsung-ը ներկայացրել է տարվա նորույթները (լուսանկարներ, տեսանյութ)