Արբանյակային լուսանկարները պատկերում են Բեյրութի ավերածությունը պայթյունից հետո
Ամերիկյան Planet Labs, Inc մասնավոր ընկերության ներկայացրած արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, թե ինչ ավերածության է ենթարկվել Բեյրութը նախօրեին տեղի ունեցած հզոր պայթյունից հետո: Լուսանկարները հրապարակել է CNN-ը: Դրանցից մեկը պատկերվել է օգոստոսի 5-ին, մյուսը՝ մայիսի 31-ին:
Բացի այդ, ընկերության վերլուծաբանները հաղորդում են, որ պայթյունի հետևանքով 124 մետր տրամագծով գոգավորություն է առաջացել աղետի վայրում, ինչը նշանակում է, որ առաջացած խառնարանի երկարությունը մեծ է ֆուտբոլի դաշտի երկարությունից:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի, վիրավորներինը՝ 5000: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հարյուր հազարավորները տեղահանվել են իրենց տներից:










