Բեյրութում հզոր պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 100-ը. Կարմիր խաչ (լուսանկարներ)

11:29 • 05.08.20

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, գրում է Al Arabiya-ն՝ Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակին հղումով:

«Առայժմ ավելի քան 4000 վիրավոր ունենք, ավելի քան հարյուր մարդկային կորուստ: Մեր ջոկատները շարունակում են անհետ կորածների որոնման աշխատանքները»,-ասվում է Կարմիր խաչի հայտարարությունում:

Մինչդեռ երկրի Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղեկացրել է, որ պաշտոնական Բեյրութն օգնության ակնկալիքով արդեն դիմել է մի քանի երկրի:

A massive explosion has rocked Beirut this afternoon destroying buildings and sending a huge fireball into the sky

«Մենք տուժածներին հոսպիտալացնելու համար անհրաժեշտ պարագաների և առհասարակ ամեն ինչի պակաս ունենք»,-ասել է նախարարը:

Կարմիր խաչի լիբանանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Կետանին նշել է, որ կատարվածն ահռելի աղետ է. ամենուր զոհեր ու ավերածություններ են:

Նշվում է, որ պայթյունից 13 ժամ է անցել, սակայն կրակի ծուխը շարունակում է բարձրանալ նավահանգստից:

Wounded people are treated at a hospital following the explosion, which has left hundreds of casualties in Beirut last night

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 հայ է զոհվել:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել:

It lay waste to the immediate surrounding buildings, where firefighters were still battling flames this evening, and even wreaked havoc on districts miles away from the blast site

Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: 

Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։

A Lebanese army helicopter flies over the site of the blast in Beirut's port area on Wednesday morning as smoke still rises from the rubble

A destroyed facade of a building is seen following the blast on Tuesday. Rescuers worked throughout the night to find people amid the devastation