Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչները Կառավարության մոտ բողոքի ակցիա արեցին (տեսանյութ)
Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչները, համայնքի բնակիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում. պատճառն այն է, որ դպրոցի տնօրենի ընտրությունները տապալվել են:
Հուլիսի 17-ին նշանակված առաջին ընտրությունը չէր կայացել՝ ԿԳՄՍ նախարարության 3 ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։ Հինգ աշխատանքային օր հետո՝ հուլիսի 23-ին, պետք է 2-րդ անգամ կայանար ընտրությունը, սակայն այս անգամ էլ ընտրությանը ներկա չեն եղել մարզպետարանի 2 և համայնքի 1 ներկայացուցիչը։
«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տապալում է ընտրությունները, որպեսզի գործող տնօրեն Ծովինար Գալստյանը չընտրվի»,- հիմնավորում են ակցիայի մասնակիցները:










