Նյու Յորքից Լոնդոն՝ 90 րոպեում. Virgin Galactic-ը գերձայնային ուղևորատար ինքնաթիռի նախագիծ է ներկայացրել (լուսանկար)
Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին պատկանող Virgin Galactic տիեզերական ընկերությունը ՆԱՍԱ-ի հետ համագործակցության շրջանակում ներկայացրել է գերձայնային կոմերցիոն ինքնաթիռի նախագիծ, որը կյանքի կոչվելու դեպքում հնարավորություն կտա Նյու Յորքից Լոնդոն հասնել ընդամենը 90 րոպեում:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, ենթադրվում է, որ օդանավի արագությունը գերազանցելու է 3700 կմ/ժ-ն:
Ընկերությունից արդեն հայտնել են, որ գերձայնային ուղևորատար ինքնաթիռի դիզայնի և շարժիչի մշակման հարցերով համագործակցում են նաև Rolls-Royce-ի հետ:
Աղբյուրը նկատում է, որ Virgin Galactic-ի նոր գաղափարի նպատակն է գերձայնային ուղևորությունները պրակտիկ, կայուն և ապահով դարձնել:
Ինքնաթիռը կկարողանա բարձրանալ ավելի քան 18 կմ բարձրության վրա՝ տեղափոխելով 9-19 ուղևոր:
Գերձայնային ինքնաթիռն այլ ինքնաթիռների պես կանոնավոր թռիչքներ կիրագործի՝ օդ բարձրանալով և վայրէջք կատարելով գործող օդանավակայանային ենթակառուցվածքներում: Դրանում կլինեն բիզնես և առաջին կարգեր:
Օդանավի ներկայացման ստույգ ժամկետը դեռևս անհայտ է:










