Galaxy Note 20-ի շնորհանդեսից առաջ համացանցում դրա գրեթե բոլոր նորարարությունները գաղտնազերծող տեսանյութ է հայտնվել

13:27 • 05.08.20

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է Galaxy Note 20 սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսին, սակայն մինչ այդ համացանց են արտահոսել նորույթի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ:

Ինչպես նշում է The Verge-ը, համացանցում հայտնվել է տեսանյութ, որը գաղտնազերծում է երկար սպասված նորույթի կարևորագույն առավելությունները և նորարարությունները:

Տեսանյութն առաջինը հայտնվել է տեխնոլոգիական ոլորտի բլոգեր Կառլոս Պերուի թվիթերյան էջում:

Տեսանյութում ներկայացված են Galaxy Note 20-ն ու Galaxy Note 20 Ultra-ն, որոնք գործելու են 5G կապով:Դրանք համալրված են Qualcomm Snapdragon 865 Plus պրոցեսորով: Ultra-ն կունենա 6.9 դյույմ անկյունագծով, 3200 x 1440 լուծաչափով Infinity-O Dynamic AMOLED 2X էկրան: Մինչդեռ ստանդարտ տարբերակը կունենա 6.7 դյույմ անկյունագծով Super AMOLED Plus էկրան:

Հեռախոսների հետ կլինեն նաև S Pen ստիլիուսներ:

Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա սովորական Note 20-ը կունենա 64 մեգապիքսելանոց, իսկ Ultra տարբերակը՝ 108 մեգապիքսելանոց տեսախցիկ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

 



Galaxy Note 20-ի շնորհանդեսից առաջ համացանցում դրա գրեթե բոլոր նորարարությունները գաղտնազերծող տեսանյութ է հայտնվել