Սու-27 ռուսական կործանիչը երկու ամերիկյան ինքնաթիռ է որսացել Սև ծովի օդային տարածքում

22:55 • 05.08.20

Ռուս զինվորականները Սև ծովի չեզոք ջրերի օդային տարածքում երկու օդային թիրախներ են հայտնաբերել, որոնք մոտենում էին պետական սահմանին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Թիրախները որսալու համար օդ է բարձրացվել Սու-27 կործանիչը: Ռուսական ռազմական օդանավի անձնակազմը թիրախները ճանաչել է որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող RC-135  հետախույզ-օդանավ և Р-8А հերթապահություն կատարող ինթնաթիռ:

Ռուսական կործանիչը ավիաբազա է վերադարձել, երբ ամերիկյան օդանավերը փոխել են ուղղությունը: ՊՆ-ից հայտնել են, որ ամերիկյան ինքնաթիռների կողմից սահմանի խախտում թույլ չի տրվել: