Ամերիկացիները կրկին առեղծվածային իրերով ծանրոցներ են ստացել Չինաստանից
Աշխարհի տարբեր երկրներ ուղարկված չինական սերմերից հետո ամերիկացիները կրկին խորհրդավոր ծանրոցներ են ստանում Չինաստանից:
Ինչպես հայտնում է New York Post-ը, ամերիկյան մի շարք նահանգներում՝ Նյու Յորքից մինչև Ջորջիա, բնակիչներն արևային ակնոցներ և սուլիչներ են ստանում փոստով:
Ամերիկուհիներից մեկը, որը ևս ծանրոց է ստացել, վախենում է դրա պարունակությունից, որը, նրա կարծիքով, կարող է վնասակար ինչ-որ բան լինի:
ԱՄՆ-ի մեկ այլ բնակչուհի Չինաստանում պատրաստված բժշկական դիմակների փաթեթ է ստացել: Կինը վստահ է, որ դիմակ չի պատվիրել և չի կարողանում բացատրել, թե ինչպես է ստացել դրանք:
Գյուղական համայնքի բնակիչներից մեկն էլ դժգոհություն է հայտնել, որ Չինաստանից կեղտոտ գուլպաների փաթեթ է ստացել:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նոր Զելանդիայի և մի շարք եվրոպական այլ երկրների հարյուրավոր բնակիչներ կասկածելի սերմեր են ստացել Չինաստանից:










