Ինձ բերման էին ենթարկել Ազատության հրապարակից՝ ոստիկանների կողմից հեծանիվները բեռնատարների մեջ դնելու պրոցեսը տեսանկարահանելու համար. ՀԲՃ ներկայացուցիչ (տեսանյութ)

22:26 • 06.08.20

Ինձ բերման էին ենթարկել Ազատության հրապարակից՝ ոստիկանների կողմից հեծանիվները բեռնատարների մեջ դնելու պրոցեսը տեսանկարահանելու համար։ Այս մասին գրել է Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը։

«Ոչ մի օրինական պահանջ չի ներկայացվել, ոչ էլ հնչեցվել է բարձրախոսով։ Հեծանվորդներին տարել էին մինչև իմ այնտեղ գալը։

Ինչ չէինք տեսել՝ դա էլ տեսանք։ Հիմա տուն եմ գնում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ոստիկանությունն այսօր՝ օգոստոսի 6-ին, թույլ չտվեց Երևանի Ազատության հրապարակում հեծանվային երթով բողոքի ակցիա իրականացնել՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Ոստիկանության ծառայողները Ազատության հրապարակի տարածքից հեռացրեցին հեծանիվները, որոնցով ակցիայի մասնակիցները պատրաստվում էին հեծանվային երթով բողոքի ակցիա իրականացնել: