Նույնիսկ ճգնաժամի պայմաններում, երբ թվում է, որ ամեն աշխատատեղ պետք է մեծ պահանջարկ ունենա, մենք ունենք խնդիր. վարչապետը՝ բանվորական աշխատանքում օտարերկրացիներին ներգրավելու մասին (տեսանյութ)

11:47 • 06.08.20

Երեկ մի շատ տարօրինակ իրավիճակ հետ եմ բախվել: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պարզաբանեց․ «Ինձ լուսանկարներ ուղարկեցին Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երևում էր, թե ինչպես են ակնհայտ օտարերկյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում ընկերություններից մեկում:

Քանի որ այնպես էր ստացվել, որ այդ ընկերության ներկայացուցիչը մասնակցում էր մի աշխատանքային քննարկման, ես հետաքրքրվեցի, թե ինչն է պատճառը, որ օտարերկրյա ներուժ են ներգրավում և պարզվեց, որ այն խնդիրը, որը արձանագրել ենք 2018 թվականին, երբ մի կողմից ունենք գործազրկության խնդիր, մյուս կողմից՝ աշխատուժի խնդիր, այդ խնդիրը շարունակում է գոյություն ուեննալ»։

Վարչապետը նշեց, որ մասնավորապես «Տավուշ տեքստիլ» ընկերության ներկայացուցիչը ներկայացում էր, որ երկու օրից Պառավաքարում նոր արտադրամաս է բացվելու՝ մոտավորապես 200 աշխատակցով և աշխատուժ ներգրավվելու հետ կապված իրերի դրությունը այնքան էլ լավ չէ:

«Նույնիսկ ճգնաժամի պայմաններում, երբ թվում է, որ ամեն աշխատատեղ պետք է մեծ պահանջարկ ունի, բայց ունենք այսպիսի խնդիր և սա ռազմավարական խնդիր է ու պետք է մտածենք, թե այս խնդիրը ինչպես ենք լուծում: Ես գիտեմ, որ հիմա այս խոսքից հետո կհնչեցնեն բազմաթիվ փաստարկներ, այդ թվում՝ աշխատավարձի ցածր լինելու մասին, բայց ես չեմ կարծում, որ որևէ աշխատավարձ կա, որը ցածր է զրոյից»,-ասաց նա և նշեց, որ ընկերության ներկայացուցիչը ասել է, թեև ինքը չի ստուգել օտարերկրացիները աշխատում են օրը 5 հազար դրամով, բայց 8-10 հազար դրամով տեղում աշխատուժ գտնել չեն կարողանում: