Հրետակոծությունից փրկված մարդուն ասում ենք գնա, մտի հոգեբանական, քաղաքացիական հրետակոծության տակ. Վարչապետը՝ ապաստարանների մասին

12:53 • 06.08.20

Երբ ասում ենք տուն, չպետք է հասկանանք չորս պատ, մեկ տանիք, երբ ասում ենք պուրակ՝ չպետք է հասկանանք չորս նստարան: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  պետական շինարարությանը աշխատաքին: Նա նշեց, որ  շինարարական նոր կուլտուրա, նոր գույն, նոր փիլիսոփայություն պետք է մտնի այդ փոքր տարածքներում:

«Այստեղ այնպես չէ, որ ահռելի ծավալների գործ ենք անում, բայց այն, ինչ անում ենք, այդ գործի մեջ պետք է արտահայտի այն, ինչի մասին խոսում ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով ապաստարանների հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախկինում էլ որքան ապաստարան մտել է, առաջին ռեակցիան եղել է, թե ոնց կարելի է այսքան անհարգելից վերաբերմունք ունենալ քաղաքացիների նկատմամբ, քանի որ մի հատ ժանգոտած իշավոտնուկ է եղել: Վարչապետն ասաց, որ հիմա ամեն ինչ խնամված պետք է լինի:

«Հրետակոծությունից մարդուն ասում ենք գնա, մտի հոգեբանական, քաղաքացիական հրետակոծության տակ: Հիմա ինչ-որ կառուցում, ստեղծում ենք, դա պետք է լինի նոր Հայաստանը, Նոր Հայաստանի ֆիզիկական արտահայտությունը և փոփոխությունը:

Հին տրամաբանության ծախսված ամեն կոպեկը, նույնիսկ միլիարդը ես համարում եմ վնասակար, որովհետև այդ գումարի ծախսման արդյունքում բան չի փոխվում, ընդամենը խորանում է հուսահատությունը»,-ասաց նա:

Վարչապետը օրինակ բերեց այս երկու տարվա ընթացքում տեղի ունեցող ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք շատ հեռու իրենց ցանկացած որակից,  բայց բացի տնտեսականից, շատ հոգեբանական բան է փոխում, դա մարդիկ ընկալում են որպես հարգանք իրենց նկատմամբ: «Յոլա գնալու տրամաբանությունից պետք է դուրս գանք, և պետք է զարգանանք»,-ասաց նա: