Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացած 2 պացիենտներն էլ ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Օգոստոսի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39 819 դեպք, որոնցից 31 556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով, տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 171 600 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։










