10 տարի է՝ մեր տները գտնվում են վթարային վիճակում, մեր կողքի փողոցում նույն իրավիճակ էր, նրանց նոր բնակարաններ են տվել, մեր նպատակն էլ է դա. Սարի թաղի բնակիչ
Կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում Սարի թաղի 20 փողոցի բնակիչները: Այդ փողոցի բնակիչներից Տիգրան Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ 10 տարի է, ինչ իրենց տները գտնվում են վթարային վիճակում, ընդերքային ջրերը հոսում են և տները գնալով փլուզվում են:
«5 տան մեջ 15-20 անչափահաս երեխա է ապրում, պապական տներ են, ինչո՞ւ թողնենք հեռանանք: Ինչն է հետաքրքիր՝ 2009 թվականին մեր զուգահեռ փողոցում նմանատիպ խնդիրներ կային, իրենց հատկացրեցին բնակարաններ, տեղափոխվեցին այնտեղ, մեր նպատակն էլ է դա, լսեն մեզ, մեր հարցին տան լուծում»,- ասաց Տիգրան Մանուկյանը:
Նա նշեց՝ արդեն 20 տարի է՝ իր տունը նորոգում է, արդեն հոգնել եմ: «Հիմա մեր խնդիրը կառավարությանն է եկել հասել, որովհետև որտեղ դիմել ենք թաղապետարան, քաղաքապետարան, ասել են՝ դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում: Հարցը կառավարության որոշումով պետք է կարգավորվի: Մեր ուզածն այն է, որ մեր հարցին լուծում տան, այդ տները հնարավոր չէ վերանորոգել, որովհետև ջուրն անըդհատ հոսում է: Սարի թաղը կարծես Երևանի կույրաղիքն են համարում, ոչ մի բան չկա, ո՛չ խաղահրապարակ կա, ո՛չ մի բան չկա Սարի թաղում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










