Թեհրանի աշտարակը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով՝ ի նշան համերաշխության
Իրանի մայրաքաղաքի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, չորեքշաբթի լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով՝ ի նշան համերաշխության Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժածների հետ:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: Աշտարակի վրա նաև արաբերեն և անգլերեն գրություններ են պատկերվել. «աղոթում են Բեյրութի համար», «Բեյրութը մեր սրտերում է», «Լիբանան, ուժեղ եղիր»:
Հիշեցնենք, որ ի նշան համերաշխության Լիբանանի դրոշի գույներով ավելի վաղ լուսավորել էր Դուբայի «Բուրջ Խալիֆա» աշտարակը:










