ԱՄՆ-ում եկեղեցի այցելած տղամարդը 91 մարդու կորոնավիրուսով է վարակել. CNN

14:34 • 06.08.20

ԱՄՆ Օհայո նահանգում կորոնավիրուսի վարակակիր տղամարդը ժամերգության մասնակցելու համար եկեղեցի է գնացել և մոտ 91 հոգու վարակել, հայտնում է CNN-ը։

«Այն անտառային հրդեհի նման է տարածվել։ Սարսափելի է»,- հայտնել է Օհայոյի նահանգապետ Մայք դե Ուայնը։

Առողջապահության ոլորտի աշխատակիցներն այս դեպքից հետո գունավոր գրաֆիկական պատկեր են ստեղծել, որում ցուցադրվում է, թե ինչպես մի հոգին կարող է տարածել վիրուսը և անգամ այնպիսի մարդկանց վարակել, որոնք կրոնական արարողությանը ներկա չեն եղել։

Դե Ուայնը մարդկանց կոչ է արել եկեղեցիներ այցելելիս դիմակներ կրել։ Նշվում է, որ նա պաշտպանիչ դիմակների կրման ռեժիմ հուլիսի 22-ից է սահմանել։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Օհայո նահանգում կորոնավիրուսով ավելի քան 96 000 մարդ է վարակվել։