Xiaomi-ն ստեղծել է էլեկտրասրտագրում անող նորարարական մարզաշապիկ

12:51 • 06.08.20

Չինական Xiaomi տեխնոլոգիական ընկերությանը պատկանող Mijia բրենդը ներկայացրել է Sports ECG T-Shirt մարզաշապիկը, որի առավելությունը սրտի աշխատանքի ռիթմի ներկառուցված տվիչն է, որը էլեկտրասրտագրման հնարավորություն ունի:

Ինչպես հայտնում է gizmochina.com կայքը, տվիչը գտնվում է կրծքավանդակի շրջանում և ճիշտ աշխատանքի համար պետք է միշտ կիպ կպած լինի կրողի մաշկին:

Տվիչը բոլոր տեղեկությունները փոխանցում է սմարթֆոնում ներբեռնված Xiaomi Wearable հավելվածին:

Մարզաշապիկը պատրաստված է COTECH սենսորային մանրաթելից, որը որսում է միկրոազդակներն ու իրական ժամանակի պայմաններում մոտ մեկ րոպեի ընթացքում  ԷՍԳ իրականացնում:

Mijia Sports ECG T-Shirt

 

 

Xiaomi-ն ստեղծել է էլեկտրասրտագրում անող նորարարական մարզաշապիկ