Google-ն արգելափակել է Youtube-ի՝ Չինաստանի հետ փոխկապակցված ավելի քան 2.5 հազար ալիք. ТАСС

05:36 • 06.08.20

Ամերիկյան Google ընկերությունն ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակում արգելափակել է Չինաստանի հետ կապվող 2.5 հազար ալիք, որոնք գրանցված էին ընկերությանը պատկանող Youtube ծառայությանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ընկերության բլոգում հրապարակված հայտարարությանը:

Google-ի տվյալներով՝ մայիսից հունիսն ընկած ժամանակահատվածում Չինաստանի հետ կապվող  2596 ալիք է հայտնաբերվել, որոնք գործել են հիմնականում չիներենով՝ «հրապարակելով սպամ և ոչ քաղաքական կոնտենտ»: 

Միևնույն ժամանակ նշվում է, որ «արգելափակված ալիքների ոչ մեծ մասն ունեցել է քաղաքական կոնտենտ: Google-ի տեղեկություններով՝ նման ալիքները մասնավորապես տեղեկություններ էին հրապարակում ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար կիրառվող միջոցների, Միացյալ Նահանգներում ռասայական խտրականության դեմ զանգվածային ցույցերի մասին:

Հայտարարությունից պարզ է դառնում, որ արգելափակվել են նաև Ռուսաստանի հետ փոխկապակցված 87 ալիքներ, որոնց մի մասը տեսանյութեր էր տեղադրում ռուսերենով՝ ՌԴ ներքին քաղաքականության և միջազգային իրադարձությունների մասին: Բացի դա, արգելափակվել են նաև Իրանի հետ կապվող մի քանի տասնյակ ալիքներ:

Google-ն արգելափակել է Youtube-ի՝ Չինաստանի հետ փոխկապակցված ավելի քան 2.5 հազար ալիք. ТАСС