Կառավարության նիստի օրակարգում էր նաև մի շարք անձանց զինծառայությունից տարկետում տալու հարցը (տեսանյութ)

11:01 • 06.08.20

ՀՀ կառավարության հերթական նիստն է, որի օրակարգում ընդգրկված է 29 հարց, բոլոր հարցերը չզեկուցվող են:

Չզեկուցվող հարցերի թվում մշակութային գործիչների, այլ անձանց պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում տալու հարցն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում անելու մասին հարցը:

Օրակարգում է նաև ներդրումային ծրագրի շրջանակներում «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը, ինչպես նաև այլ հարցեր: