Երևանի քաղաքապետարանի շենքը այս երեկո լուսավորված է Լիբանանի ազգային դրոշի գույներով

22:06 • 06.08.20

Ի նշան զորակցության՝ Երևանի քաղաքապետարանի շենքը այս երեկո լուսավորված է Լիբանանի ազգային դրոշի գույներով։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը և կցել լուսանկարներ։

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի պայթյունից զոհվել է 11 հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, կան անհետ կորածներ: Զոհվածների մեծ մասի անունները հայտնի են, զգալի թիվ են կազմում երիտասարդ աղջիկները։

Ընդհանուր առմամբ՝ պայթյունից զոհվել է 137 մարդ, 5 հազարից ավելին վիրավոր է, 80-ն անհետ կորած են։