Facebook-ը Թրամփի օգտահաշվից կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկություն պարունակող տեսանյութ է հեռացրել. РИА Новости

03:22 • 06.08.20

Ամերիկյան Facebook ընկերությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվից տեսանյութ է հեռացրել, որում կորոնավիրուսի մասին կեղծ պնդումներ կային: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտնել է NBC News հեռուստաալիքը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ Թրամփի էջից հեռացվել է Fox News-ին տված իր հարցազրույցից մի հատվածով տեսանյութը, որում նախագահը հայտնում է, թե երեխաները «գործնականում Covid-19-ով չեն վարակվում»:

Ավելի վաղ Facebook-ը հայտնել էր, որ պայքարելու է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ կեղծ տեղեկատվության տարածման դեմ և խոստացել էր հեռացնել կեղծ պնդումներ պարունակող նյութերը օգտատերերի հաշիվներից: