Թուրք կանայք բողոքի ակցիաներ են անցկացրել երկրի ամբողջ տարածքում` ընդդեմ Թուրքիայի՝ «Ստամբուլյան կոնվենցիայից» դուրս գալու (լուսանկարներ)

11:11 • 06.08.20

Օգոստոսի 5-ին Թուրքիայի ամբողջ տարածքում կանայք բողոքի ակցիաների են դուրս եկել ընդդեմ Անկարայի` գենդերային բռնության վերաբերյալ եվրոպական պայմանագրից («Ստամբուլյան կոնվենցիա») դուրս գալու: Այս մասին գրում է CNN-ը:

Ցուցարար կանայք իրենց հավանությունն են տվել «Ստամբուլյան կոնվենցիա»-ին և բացականչել են «Ընտրությունը մերն է, որոշումը մերն է, գիշերը մերն է, փողոցը մերն է»:

Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայում Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն, որն առավել հայտնի է «Ստամբուլյան կոնվենցիա» անունով, հասարակական բանավեճերի առիթ է դարձել:

Օգոստոսի 5-ի ցույցերին կանայք իրենց ձեռքերում պաստառներ են պահել, որոնց վրա գրված է եղել «Ստամբուլյան կոնվենցիան ծնվել է կանանց արյունից» և «Մենք թույլ չենք տա կանանց սպանություններ իրականացնել»:

2020 թվականին Թուրքիայում 205 կին է սպանվել: Ցուցարարների տվյալներով` 2019 թվականին ընտանեկան բռնության հետևանքով Թուրքիայում սպանվել է 417 մարդ:

Թուրքիայում «Ստամբուլյան կոնվենցիայի» քննադատները հղում են անում այն բանին, որ կոնվենցիան խարխլում է ընտանեկան արժեքները, ներմուծում է արևմտյան արժեքներ և ԼԳԲՏ համայնքի քարոզ է անում:

 

Türkiye'de toplumun yarısı İstanbul Sözleşmesi'nin ne olduğunu ...

Kadın cinayetlerine karşı eylemli mücadeleyi büyütelim

İzmirli kadınlardan, kadın cinayetlerine karşı oturma eylemi

 Women chant slogans and wave signs during the demonstration in Istanbul on Wednesday.