Ռուսաստանցի և գերմանացի խորհրդարանականները վրդովվել են ԱՄՆ սենատորների այն հայտարարություններից, թե պատժամիջոցներ կսահմանեն «Հյուսիսային հոսք-2» գաղամուղի պատճառով
Ռուսաստանցի և գերմանացի խորհրդարանականները վրդովվել են ամերիկացի սենատորների հնչեցրած այն սպառնալիքներից, որ պատժամիջոցներ կկիրառեն «Հյուսիսային հոսք-2» գազամուղի պատճառով, հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Սերգեյ Ցեկովը RT-ի հետ զրույցում ասել է, որ ամերիկացի քաղաքական գործիչները բարձր կարծիքի են իրենց մասին:
«Սենատորները էականորեն չարաշահում են իրենց պարտականությունները և գործառույթները՝ կարծելով, թե իրավունք ունեն նման նամակներ գրել, որոնք կարելի է որակել կոպիտ և անկաղաքավարի սպառնալիքներ»,- ասել է Ցեկովը:
Գերմանիայի Բունդեսթագի «Այլնընտրանք Գերմանիայի համար» խմբակցության էներգետիկայի գծով պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆֆեն Կոթրեն ամերիկացի սենատորների նամակը «Գեմանիայի ներքին գործերին ուղղակի միջամտություն» է անվանել:
Նա կոչ է արել անհապաղ պատասխանել ամերիկացի գործընկերների սպառնալիքներին:
«Այդ նախաձեռնողների (նամակի – խմբ.) նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանվեն, նրանց մուտքը ԵՄ և, մասնավորապես, Գերմանիա պետք է արգելվի»,- ասել է պատգամավորը РИА Новости-ի հետ զրույցում:
Նա կոչ է արել եվրոպացիներին միավորվել, քանի որ վստահ է, որ դա ցույց կտա՝ որքան գործունակ է Եվրամիությունը:










