General Motors-ը ներկայացրել է իր առաջին ամբողջովին էլեկտրական Cadillac-ը (լուսանկարներ)
Ամերիկյան General Motors Co. ավտոբրենդը ներկայացրել է իր առաջին ամբողջովին էլեկտրական Cadillac-ը, որն արժանի մրցակցություն է ապահովելու Tesla-ի մոդելների համար:
Ինչպես նշում է cnn.com-ը, ուշագրավ նորույթը ստացել է Cadillac Lyriq անվանումը: Այն ունի միանգամայն նոր դիզայներական լուծումներ, համալրված է տեխնոլոգիական նորարարություններով, այդ թվում՝ կիսաինքնավար կառավարման համակարգով, որը վարորդին հնարավորություն է տալիս մայրուղիների վրա մեքենայի կառավարումը վստահել համակարգին:
Բացի այդ, մեքենան կկարողանա ինքնուրույն կայանել:
Մեքենան մեկ լիցքավորմամբ կկարողանա առավելագույնը 482 կմ անցնել: Նույնպիսի հնարավորություն ունեն նաև Tesla Model Y-ն ու X-ը:
Նորույթը վաճառքում կհայտնվի 2022թ. վերջին:












