Իսպանիայում օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ուղևորներից մեկի` դիմակ չկրելու պատճառով
Air Europa ավիաընկերության ինքնաթիռը, որը Լաս Պալմաս դե Գրան Կանարիայից Մադրիդ էր ուղևորվում, արտակարգ վայրէջք է կատարել ուղևորներից մեկի պատճառով:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, ուղևորը, որն Ուկրաինայի քաղաքացի է, հրաժարվել է օդանավում դիմակ կրել:
Դրա հետևանքով ինքնաթիռի կապիտանը որոշել է փոխել ուղղությունն ու վայրէջք կատարել Մալագայի օդանավակայանում, որտեղ նրան սպասում էին ոստիկանները:
Միջադեպից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Մադրիդ:










