Ժիրինովսկին խոսել է թույլ տված սխալների մասին ու իր ապրած կյանքը «երեք» է գնահատել
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ռուսական RT լրատվականին տված հարցազրույցի ժամանակ խոսել է կյանքում իր թույլ տված սխալների և ցանկությունների մասին։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ զղջում է Ասիական և աֆրիկյան երկրների համալսարան ընդունվելու համար։ Բացի այդ նա իր ամուսնությունը սխալմունք է անվանել․ «Վառ սեր չկար, և շատերի մոտ էլ չկա․ ի՞նչ անել։ Որտե՞ղ է այդ սերը։ Բարդ է»,- նշել է Ժիրինովսկին։
Նրա խոսքով՝ նա ո՛չ լավ աշխատանք ունի, ո՛չ ընտանեկան հարամարավետություն, ո՛չ լավ ընկերներ և ո՛չ էլ ազատություն։ Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ ջերմության պակաս ունի, իսկ իր ապրածը «երեք գնահատել»։
«Չեմ կարող կրկին ամուսնանալ, դա արդեն հաշվարկով ամուսնություն կլինի։ Այդ պատճառով էլ ոչինչ չես վերադարձնի։ Ուժերս արդեն սպառվել են»,- նշել է նա։
1971 թվականին Ժիրինովսկին ամուսնացել է վիրուսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Գալինա Լեբեդովայի հետ, սակայն զույգը պաշտոնապես բաժանվել է 1978 թվականին և մինչև այժմ նրանց միայն եկեղեցական ամուսնությունն է կապում։










