32-ամյա տղամարդը փորձել է նետվել Դավթաշենի կամրջից. ինքնասպանության փորձը կանխվել է. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ժամանած հրշեջ փրկարարները ոստիկանության Մաշտոցի բաժնի, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ կարողացել են կանխել 32-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:










