Գամալեայի անվան հետազոտական կենտրոնի պրոֆեսորն ասել է՝ որ դեպքում չի կարելի պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Ռուսաստանում Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Անատոլիյ Ալտշտեյնը «Говорит Москва» ռադիոկայանին հայտնել է, թե որոնք են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հիմնական հակացուցումները։
«Մարդը պատվաստման պահին պետք է իրեն լավ զգա, ջերմություն չպետք է ունենա։ Եթե ալերգիկ ռեակցիաներից է տանջվում, գիտի, որ նման ներարկումները բարդացումներ են առաջացնում, ուստի՝ այդ մասին պետք է տեղեկացնի և չկատարի պատվաստում։ Հակացուցումներ չկան նաև ծերերի համար, որոնք իրենց լավ են զգում»,- նշել է նա։
Հայտնի է, որ Ռուսաստանում զանգվածային պատվաստումներ իրականացվելու են հոկտեմբերին։ Երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ դրանք անվճար են լինելու։










