Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. կա 140 տուժած, 2 տասնյակ մարդ զոհվել է

01:49 • 08.08.20

Հնդկաստանի Քերալ նահանգի Կոժիկոդե քացաքում կոշտ վայրէջքի հետևանքով ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհեր կան: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը:

Լրատվամիջոցը, հղում տալով տեղի իշխանությունների հաղորդած տվյալներին, գրում է, որ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, ավելի քան 140 ուղևոր տուժել է: Նրանցից ոմանց վիճակը գնահատվում է ծանր:

Հաղորդվում է, որ զոհերի թվում է նաև օդանավի հրամանատարը և երկրորդ օդաչուն:Ավելի վաղ հաղորդվում էր 16 զոհի մասին: